ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Զախարովա. Մոսկվան ցավում է Վաշինգտոնի որոշման համար

Զախարովա. Մոսկվան ցավում է Վաշինգտոնի որոշման համար
04.10.2016 | 10:30

Մոսկվան ցավում է Սիրիայի հարցով մասնագետների խմբերի աշխատանքը դադարեցնելու մասին Վաշինգտոնի որոշման համար՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ «Վաշինգտոնի անգործությունը հանգեցրեց նրան, որ հրադադարի ընթացքում զինյալները վերակազմավորեցին ուժերը, զենք ստացան, մոբիլիզացրին ռեսուրսները»:

Ըստ Զախարովայի՝ ԱՄՆ-ն փորձում է Սիրիայի հարցով համաձայնությունները չկատարելու պատասխանատվությունը Ռուսաստանի ուսերին բարդել: «Ստացվում է, որ Վաշինգտոնը պարզապես չի կատարել համաձայնության առանցքային պայմանները՝ Հալեպի բնակիչների մարդասիրական իրավիճակը մեղմացնելու համար: Իսկ հիմա, չկարողանալով կատարել այդ պայմանավորվածությունները, որոնք հենց իրենք են մշակել, փորձում են ինչ-որ մեկի վրա բարդել մեղքը»,- հայտարարել է Զախարովան:


Վերջին օրերին, ըստ նրա, Ռուսաստանը ջանքեր էր գործադրում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ Սիրիայում հրադադարը պահպանելու համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվեց հասնել սիրիական Կաստելոյի ճանապարհից ընդդիմության զինված ջոկատների հեռացմանը, ինչը նախատեսված էր սեպտեմբերի 9-ի համաձայնությամբ:

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ